Ձեռքերի խնամք
Եղունգների ձևն ու բնավորությունը
Մարդու անատոմիական առանձնահատկություններից է նաև եղունգների ձևը, ըստ որի, հոգեբանները փորձել են տալ նրանց բնավորության առանձնահատկությունները:
Սրածայր կամ կոնաձև եղունգները վկայում են գեղանկարչության, ճարտարապետության, կառուցողականության և կերպարվեստի այլ ճյուղերի նկատմամբ իրենց տիրոջ հակման մասին: Նա արտիստիկ բնույթ ունի, բնածին ռոմանտիկ է, երևակայող, իրականությունը փոքր-ինչ գունազարդելու սովորություն ունի, հետևաբար, նաև լավատես է, աշխարհին նայում է վարդագույն ակնոցով: Նա շատ դյուրին կարող է տարվել գործով, որևէ մարդով կամ գաղափարով, բայց նույն դյուրինությամբ էլ սառում է ու սկսում զբաղվել նոր, ավելի հետաքրքիր բանով, հատկապես, եթե նրա նախորդ զբաղմունքը աշխատասիրություն ու նպատակասլացություն էր պահանջում: Այլ խոսքով՝ նման մարդուն գրավում է այն, «ինչն ինքն իրեն ստացվում է» ու չի պահանջում համառություն, ջանասիրություն, համբերություն: Ոգեշնչման կարճատև պահն անցնելուն պես անհետանում է նաև նրա հետաքրքրությունը սկսած գործի հանդեպ: Նրան բնորոշ է ևս մի հատկություն` անկախությունը ինչպես անձնական, այնպես էլ հասարակական փոխհարաբերություններում:
Կոնաձև եղունգներ ունեցող մարդու համար ցանկացած ժամանակային սահմանափակումները, ուրիշի պլանին ենթարկվելու անհրաժեշտությունը նշանակում են միայն մի բան` «դա ինձ համար չէ»: Անձնական սահմանները խախտելու կամ սեփական կանոններով նրան առաջնորդելու փորձը նույնիսկ սիրելի անձնավորության կողմից հանգեցնում է միևնույն արդյունքին: Նման մարդիկ կարողանում են ներթափանցել իրերի, երևույթների ու իրադարձությունների, շատերի համար անհայտ, թաքնված իմաստների մեջ: Դա է պատճառը, որ նրանք հաճախ լրջորեն տարվում են էզոթերիկ գիտություններով, կրոնով, մագիայով և այլն: Նյութական բարիքների հանդեպ նրանք միանգամայն անտարբեր են: Դա, բնականաբար, ասկետիզմ չէ, պարզապես այդ բարիքները նրանց կողմից ընկալվում են ավելի շուտ որպես բնական, ի սկզբանե տրված, այլ ոչ թե որպես կյանքի նպատակ:
Բահանման եղունգները վկայում են, որ իրենց տիրոջ մոտ նախևառաջ բանականությունն ու տրամաբանությունն են, հետո նոր զգացմունքները: Նման մարդը մատերիալիստ է, գերադասում է կյանքի վերաբերյալ պրակտիկ գիտելիքները բոլոր ինտուիտիվ ենթադրություններից: Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը նրա համար անձնական փորձն է, թեկուզև` բացասական: Նրա հետ անիմաստ է խոսել հույզերի լեզվով: Եթե ցանկանում եք նրան համոզել ինչ-որ հարցում, ավելի լավ է ասեք.«Ես գիտեմ» ու բերեք կոնկրետ օրինակներ: Բահանման եղունգներ ունեցող մարդը կարող է հիանալի արհեստավոր լինել՝ բառի լայն իմաստով: Ստեղծագործական պոռթկումները, ինտուիտիվ արարքները, անորոշությունն ու անկանխատեսելիությունը նրա համար չեն: Փոխարենը, ցանկացած գործ, որ նա կնախաձեռնի, կկատարի ամենայն ճշգրտությամբ, գրեթե կատարելապես:
Քառանկյուն եղունգները վկայում են փիլիսոփայական խոհամտության մասին, ընդ որում, ոչ միայն արվեստի, գրականության, այլև հումանիտար և ճշգրիտ գիտությունների ոլորտում: Կարևորն այն է, որ նա ամեն ինչում տեսնում է հստակ և օրինաչափ տրամաբանական կապը: Եղունգների նման ձևը կարող է վկայել նաև, որ իր տերն իշխանատենչ է, կարող է առաջնորդ լինել, վեր բարձրանալ ամբոխից, ծայրահեղ իրավիճակներում առաջինը կայացնել ճիշտ որոշումը: Նրա թույլ կողմը սեփական ներաշխարհն է:
Քառակուսի եղունգներ ունեցող մարդը պարզապես մոլորվում է, երբ հարկ է լինում հետևել սեփական զգացմունքների, բարդույթների, արարքների դրդապատճառների ընթացքին: Միևնույն ժամանակ, նա հիանալի կերպով կարող է հասկանալ դիմացինին, առանց սխալվելու: Սակայն, ամեն անգամ, երբ խոսքը նրա անձի մասին է լինում, նրա անսխալական ու սառը դատողությունը խաթարվում է: Նման մարդու հետ շփվելիս` ապարդյուն է անդրադառնալ նրա հույզերին և ինտուիցիային, քանզի դրանք նրա համար օտար ու անհասկանալի ոլորտներ են: Անիմաստ է նրա հետ խոսել նաև սեփական զգացմունքների մասին. այս դեպքում ևս նա ձեզ չի հասկանա: Նա ընկալում է միմիայն փաստերի լեզուն՝ կոնկրետ փորձն ու տրամաբանական կապերը:
Կլոր եղունգները վկայում են, որ իրենց տերը խոցելի է, շուտ վիրավորվող, սիրում է երազել, ընդ որում, այնպիսի բաներ, որոնք գրեթե անիրագործելի են, ի վիճակի չէ համակերպվել անարդարության հետ, նույնիսկ, եթե դա իրեն չի վերաբերում, անուղղելի սենտիմենտալ է, ոչ միշտ է օբյեկտիվ գնահատականներում: Ցավոք, նա չի տիրապետում ՙիրեն ներկայացնելու՚ արվեստին ու չնայած բոլոր հնարավորություններին, հաճախ հանդես է գալիս իր համար ոչ այնքան նպաստավոր լույսի տակ: Հաճախ նա զգում է իր թուլությունը, ոչ միշտ է կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից, կարող է երկար տանջվել չգործած մեղքի անհասկանալի բարդույթից: Եվ, չնայած ներաշխարհի բոլոր այս առանձնահատկություններին, նա ունակ է իրապես երջանկացնել այն մարդուն, ով կկարողանա գնահատել իր բարությունն ու մաքուր հոգին:
Վարդագույն եղունգները վկայում են կայունության ու հաստատակամության մասին:
Անհավասար, ծռմռված եղունգները կամակորության ու կռվարար բնավորություն ունենալու նշան են:
Կեռ և սրացված եղունգները, հատկապես` նիհար ձեռքերի վրա, մատնանշում են մարդու խիստ ու չար բնույթը: Հնարավոր է, որ նման մարդը թոքերի հիվանդություն ունենա:
Գունատ եղունգները, հատկապես եթե դրանք նաև կլոր են, վկայում են այն մասին, որ իրենց տերը վտանգավոր մարդ է բոլոր ասպարեզներում:
Ընդունված է համարել, որ եղունգների վրա առկա սպիտակ բծերը կանխատեսում են մոտալուտ երջանկությունը: Դիտարկումների համաձայն, սպիտակ բծերը վկայում են նաև իրենց տիրոջ չափից ավելի նյարդային խառնվածքի մասին:
Կարճ եղունգները վկայում են իրենց տիրոջ մարտական բնավորության մասին: Նման մարդիկ հայտնի վիճաբանողներ են, սիրում են ծաղրել ուրիշներին առիթով ու անառիթ:
Կարճ, հաստ ու ամուր եղունգները մատնանշում են իրենց տիրոջ ցասումնալից խառնվածքը:
Բոլոր կողմերից մաշկի մեջ ներաճած փոքրիկ եղունգները համարվում են զգայականության նշան:
Կարդացեք նաև
Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող...
Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է...
Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել...
Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում...
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները վնասվում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը...
Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է քսուկ, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն...
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը...
Եղունգներն ամրացնելու համար շատ ժամանակ պետք չէ: Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ...
Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է...
Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների...
Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա...
Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն